http://realmadrid.am/site/img/news/Atletico_Madrid-Real_Madrid_(18-01-97).jpg
Խաղային օղակ: Հարձակվող
«Ռեալի» կազմում անցկացրած խաղեր: 741 պաշտոնական խաղ
Գոլեր: 323
Իսպանիայի հավաքականում անցկացրած խաղեր: 102
ՏԻՏՂՈՍՆԵՐ.
6 անգամ Լա լիգայի հաղթող
3 անգամ ՉԼ հաղթող
2 անգամ միջմայրցամաքային գավաթի հաղթող
1 անգամ Եվրոպայի սուպերգավաթակիր
4 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր
Ռաուլ Գոնսալեսը ծնվել է 1977 թվականի հունիսի 27-ին Սան Կրիստոբալես դե լոս Անջելես քաղաքի կենտրոնում: Դեռ վաղ տարիքից պատանի Ռաուլի մոտ նկատվում է մեծ կիրք ֆուտբոլի հանդեպ: Հենց սկզբում, երբ խաղում էր իր քաղաքի թիմում, Ռաուլը զարմացնում էր բոլորին իր ունակություններով ու վարպետությամբ:
1992-93 թվականին, դուրս մնալով «Ատլետիկոյի» դպրոցից, Ռաուլը միանում է «Ռեալի» ակադեմիային: Նա արագորեն անցավ պատանիների թիմից մինչև դուբլ, իսկ արդեն 1994 թվականին իր նորամուտը նշեց գլխավոր թիմում: Նա «Կաստիլյայում» 7 խաղում 13 գոլ էր խփել, ինչը չէր կարող անտարբեր թողնել հիմնական թիմի մարզիչ Խորխե Վալդանոյին, ով պատանի Ռաուլին տվեց առաջին շանսը:
1994 թվականի հոկտեմբերի 29-ին Ռաուլը իր առաջին խաղը անցկացրեց «Ռեալի» մարզաշապիկով: Հարձակվողը դարձավ հիմնական թիմի մի մասնիկը այն պահից ի վեր, երբ Վալդանոն նրան շանս տվեց: Իր դեբյուտից մեկ շաբաթ անց Ռաուլը խաղաց «Ատլետիկոյի» դեմ դերբիում ու խփեց իր առաջին գոլը՝ ձախ ոտքի հիանալի հարվածով: «Ռեալը» հաղթեց 4-2 հաշվով ու ի վերջո դարձավ առաջնության հաղթող:
Լինելով առաջատար ու նպատակաուղղված խաղացող՝ Ռաուլը ոչ միայն դարձավ թիմի կարևոր մասնիկներից մեկը, այլ նաև շուտով դարձավ գլխավոր դերակատարը թիմում: Չնայած հասունացման հետ խնդիրներին՝ Ռաուլը իր երրորդ մրցաշրջանում խփեց 21 գոլ ու նվաճեց իր առաջին պիչիչին:
Իսպանիան տիրելուց հետո նա գործի անցավ Եվրոպայում: Նա 18 տարեկանում մասնակցեց ՉԼ-ին ու կարողացավ երեք գոլ խփել «Ֆերենցֆարոշի» դարպասը: 1998 թվականի մայիսի 20-ին եկավ այն պահը, երբ «Ռեալը» պետք է եզրափակչում խաղար «Յուվենթուսի» հետ՝ իր 7-րդ գավաթը նվաճելու համար: Ռաուլը, որ այդ խաղում հիմնական կազմում էր, ևս երկու անգամ նմանատիպ խաղի մասնակցեց՝ 2000 թվականի մայիսի 24-ին ու 2002 թվականի մայիսի 15-ին: Երկուսում էլ նա ֆանտաստիկ խաղ ցուցադրեց:
Եվ այս ամենը կարդալուց ու իմանալուց հետո մի՞թե կլինի մեկը, ով կկասկածի Ռաուլի մեծության վրա, ով կասի, թե եղել է նրանից ավելի լավը ու կլինի այդ դիրքում: Իհարկե ոչ: Ռաուլը լավագույնն է: Ինչքան ուզում են թող գան թանկարժեք ու կայացած աստղեր, ինչքան ուզում են թող նոր աստղեր ծնվեն կանտերայում, երկրորդ Ռաուլ չի լինի: Ռաուլը միակն է, Ռաուլը միշտ «Մադրիդինն» է, Ռաուլը մերն է: